Էմբերն ամեն ինչ կազմակերպել է, Ջոնին նրան չի ծեծել. Ջոնի Դեպի թիկնապահ
LifestyleՔանի դեռ Էմբեր Հերդը և նրա փաստաբաններն աշխարհին ապացուցում են, որ Ջոնի Դեպը հրեշ է, որը ծեծել և վիրավորել է կնոջը, դերասանը հանգիստ շրջագայում է Եվրոպայում իր Hollywood Vampires խմբի հետ:Սակայն դերասանի թիկնապահ Ջերիի շնորհիվ ի հայտ են եկել նոր մանրամասներ: Օրերս ներքին աղբյուրները լսել են, թե ինչպես է նա վրդովվել ամուսնու հասցեին Էմբերի անարդար մեղադրանքների պատճառով: Ջերին չի հավատում, որ Դեպը կարող էր ձեռք բարձրացնել իր կնոջ վրա:
Նա սուտ է խոսում և ամեն ինչ ներկայացնում է իրեն ձեռնտու լույսի ներքո, որպեսզի սևացնի Դեպի համբավը և իրեն զոհ ներկայացնի: Նա չափազանցնում և փոխում է փաստերը, որպեսզի շահի ամուսնու միլիոնները: Դա միակ պատճառն է: Այն, որ Ջոնին նրան ծեծել է, սուտ է: Էմբերն ամեն ինչ կազմակերպել է: Ես նրան չեմ հավատում, Ջոնին երբեք նրան չէր հարվածի, իբր զայրացած, ասել է Ջերին իր ընկերներին, որոնք դա փոխանցել են լրագրողներին: