Համացանցում են հայտնվել iPhone 7-ի նոր լուսանկարը (ֆոտո)
LifestyleՉինական Weibo սոցցանցում հրապարակել են նոր iPhone 7-ի լուսանկարը, որը հաստատել էնախկին տեղեկատվական արտահոսքերը, մասնավորապես սարքի մեծ տեսախցիկի մասին:
Մասնագետները պնդում են, որ տեսախցիկի ավելի խոշոր օբյեկտիվը կարող է նշանակել, որ iPhone 7 տեսախցիկի բոլորովին նոր մոդուլ կստանա:
Չնայած դրան, մասնագետները դեռևս կանխատեսումներ չեն անում, կապված տեսախցիկի հնարավորությունների հետ:
Նշվում է, որ քանի որ նոր հեռախոսի չափերը ավելի մեծ են լինելու, ապա նրանով ավելի որակյալ լուսանկարներ կարելի է անել, նույնիսկ վատ լուսավորության դեպքում:
