Ուսուցչուհին հղիացել է 13-ամյա աշակերտից
LifestyleԱմերիկյան ոստիկանությունը ձերբակալել է անգլերենի 24-ամյա ուսուցչուհու, որին կասկածում են իր 13-ամյա աշխակրտներից մեկի հետ սեքսուալ հարաբերություններ ունենալու համար: Հարցաքննության ժամանակ Ալեքսանդրիա Վեռան պատմել է, որ աշակերտի հետ սեքսուալ կապ է ունեցել անցած տարվա սեպտեմբերից, ընդ որում՝ նրա ծնողների համաձայնությամբ:
Նրանց հարաբերությունները սկսվել են Instagram-ում պարզ շփումից, հետո անցել են ինտիմ մակարդակ: Մյուս դպրոցականներից նրանք չեն թաքցրել իրենց սիրավեպը:
Որոշ ժամանակ անց ուսուցչուհին հղիացել է: Նրա խոսքով՝ տղայի հարազատներն ուրախ են եղել դրա համար, սակայն ինքը, միևնույն է, հղիության արհեստական ընդհատում է արել:
Ուսուցչուհու սիրավեպն ավարտվել է, երբ դպրոց են ժամանել երեխաների պաշտպանության ծառայության ներկայացուցիչները:





