Իսպանիայում ստեղծվել է մաստակ, որը խթանում է լիբիդոն, պարգևում էներգիա և նվազեցնում սթրեսը
Lifestylelife.panorama.am-ը գրում է.
Իսպանական «WUG Functional Gum» ընկերությունը պնդում է, որ իրենց ստեղծած մաստակները կարող են խթանել լիբիդոն, անցկացնել ալկոհոլից հետո առաջացող գլացավերը, պարգևել էներգիա, նվազեցնել սթրեսը, պարգևել առավել հաճելի և երկարատև սեռական հաճույք և անգամ գեղեցիկ արևայրուք։
Կորդոբայում հիմնադրված նորաստեղծ ընկերության համահիմնադիր Ժոզե Լուիս Ռոխանոն The Local-ին ասել է, որ իր և իր գործընկերոջ մոտ այս մաստակների ստեղծման միտքն առաջացել է այն ժամանակ, երբ Լոս Անջելես ուղևորության ժամանակ իր զարմիկի օդաչու ամուսինը պատմել է, որ ԱՄՆ զինված ուժերում զինվորներին տրվում է կոֆեինացված մաստակներ, քանի որ այն առավել արագ է գործում։
WUG մաստակները սկսում են ազդել ծամելուց ընդամենը 5 րոպե անց, ինչը շատ կարճ ժամանակ է, եթե հաշվի առնվի, որ մարսվելու դեպքում այս ժամանակը կազմում է մոտ 40 րոպե։
Շարունակությունը ՝ այստեղ