Երևանում քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել
ՀասարակությունՀունիսի 4-ին` ժամը 23:20-ին, ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 7 շենքի պատշգամբներից մեկից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը, դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: