Որոշ ուղղություններում հակառակորդը խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը. ԼՂՀ ՊՆ
ՀասարակությունԻնչպես հունիսի 4-ի լույս 5-ի գիշերը, այնպես էլ օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը հիմնականում հանգիստ է:Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Որոշ ուղղություններում հակառակորդը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը:
ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և վստահորեն իրականացնում մարտական դիրքերի հուսալի պահպանություն: