ԶԼՄ-ները հայտնել են դերասան Ջեք Բլեքի մահվան մասին
LifestyleTwitter միկրոբլոգների ցանցում Tenacious D ամերիկյան երգիծական ռոք խմբի պաշտոնական էջում հաղորդագրություն է հայտնվել այդ խմբում նվագող 46-ամյա դերասան Ջեք Բլեքի մահվան մասին, գրում է lenta.ru-ն:
«Ծանր սրտով ես հայտարարում եմ անցած գիշեր 3:37 Ջեք Բլեքի մահվան մասին: Մահվան պատճառը դեռ հայտնի չէ»,- ասված է հրապարակումներից մեկում:
Tenacious D-ի հաղորդագրությունը տարածել են մի շարք ԶԼՄ-ներ, այդ թվում Mirror-ը, Daily Mail-ը և Telegraph-ը: Պարբերականները, սակայն, ենթադրում են, որ Բլեքի մահվան մասին նորությունը կարող է սխալ լինել: