Արաբ գործարարը 4.9 մլն դոլար է վճարել ավտոմեքենայի «գոլդ» համարանիշի համար (լուսանկար)
LifestyleTert.am-ը գրում է.
Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) Արիֆ Ահմեդ ալ- Զարունի անունով գործարարն աստղաբաշխական գումար է վճարել ավտոմեքենայի «գոլդ» համարանիշ ձեռք բերելու համար:
Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, տղամարդը 4.9 մլն դոլար է վճարել, որպեսզի դառնա միայն «1» թիվը կրող համարանիշի տերը:
«Իմ սկզբունքն է ամեն ինչում լինել համար 1-ը»,-ասել է գործարարը:
Աղբյուրը նկատում է, որ թեև տղամարդու վճարած գինը 18 անգամ գերազանցել է նմուշի սկզբնական գնին, այնուհանդերձ` դա ԱՄԷ-ում երբևէ համարանիշի համար վճարված ամենաբարձր գինը չէ: 2008թ. «1» թիվը կրող համարանիշի համար վճարվել էր 14.2 մլն դոլար:
