Վայոց ձորում կգործի հեմոդիալիզային ծառայություն
ՀասարակությունՎայոց ձորի մարզի «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ում հունիսի 6-ից կգործի հեմոդիալիզային ծառայությունը: ՀՀ առողջապահության նախարարի հրամանով` տվյալ բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտությունն ունեցող քաղաքացիները պետական պատվերի շրջանակում ծրագրային հեմոդիալիզի ծառայությունից կօգտվեն հենց իրենց բնակության վայր ում և ստիպված չեն լինի հասնել մայրաքաղաք։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Նշենք, որ վերջին տարիներին քայլեր են ձեռնարկվել հեմոդիալիզի ծառայության աշխարհագրությունը մարզերում ընդլայնելու ուղղությամբ: ՀՀ վարչապետի հանձնարարությամբ` ՀՀ առողջապահության նախարարությունը Վայոց ձորի մարզպետարանի հետ համատեղ վերջին ամիսներին ձեռնամուխ է եղել հեմոդիալիզային ծառայության գործարկման աշխատանքներին:
Մասնավորապես` ձեռք են բերվել համապատասխան սարքավորումներ, իրականացվել է անհրաժեշտ կադրերի վերապատրաստում: Արդյունքում, այսօրվա տվյալներով, նորաստեղծ ծառայությունը բուժօգնություն կտրամադրի 6 հիվանդի: