Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսեյ Ժարկովը
ՀասարակությունԵրկարատեւ հիվանդությունից հետո հունիսի 5-ին 69 տարեկանում մահացել է դերասան, Բարեկամության օրդենի ասպետ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսեյ Դմիտրիի Ժարկովը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ կինեմատոգրաֆիստների միությունից:
«Կյանքից հեռացավ զարմանալիորեն տաղանդավոր դերասան, համեստ ու բարի մարդ Ալեքսեյ Ժարկովը: Ալեքսեյ Դմիտրիի ստեղծագործական կենսագրությունում կինոյի ավելի քան 130 դերեր կան, որոնցից յուրաքանչյուրը գրավում է իր ներքին ուժով, ինքնաբավությամբ, մարդկային բնավորությունների փոխանցման ճշգրտությամբ ու հրաշալի խաղով: Անհնար է մոռանալ անպիսի դերեր, ինչպիսիք են Վորոնովը («Գիշերային պատահար»), Ռյաբինինը («Քրեական տաղանդ»), Գանգլարը ( «ԻՖ ամրոցի բանտարկյալը»), Եվգենին ( «Սոչի քաղաքում մութ գիշերներ են»), Լեւ ( «Իմիտատորը»), Չիբիսը («Քնած շանը մի արթնացրեք»), ինչպես եւ անհնար է մոռանալ, որ Ալեքսեյ Ժարկովն այլեւս մեզ հետ չէ»,- ասվում է Միության հաղորդագրության մեջ: