Ջարեդ Լետոյի խենթ ու տարբերվող ոճը (ֆոտո)
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Սովորաբար շոու-բիզնեսում առավել կերպարային են համարվում իգական սեռի ներկայացուցիչները, քանի որ նրանք բացի հագուստից` ազատ կարող են էքսպերիմենտներ անել նաեւ վարսահարդարման եւ դիմահարդարման հետ: Սակայն հանրահայտ երգիչ եւ դերասան Ջարեդ Լետոն կոտրում է բոլոր կարծրատիպերը: Նա արական սեռի այն աստղերից է, որոնք կարողանում են պահպանել իրենց առնականությունը նույնիսկ անմենատարօրինակ կերպարներում:
Ջարեդին տեսել ենք թե՛ երկար, թե՛ կարճ, թե՛ սեւ, թե՛ շագանակագույն, թե՛ շեկ, թե՛ վարդագույն, թե՛ նույնիսկ կանաչ վարսերով: Հանուն նոր դերի եւ տեսահոլովակի Լետոն պատրաստ է դիմել ոճային ցանկացած խենթության:
Ջարեդին հաճախ կարելի է տեսնել անփույթ ոճում, սակայն կոստյումներն էլ նրա համար խորթ չեն:
Այսօրվա «Աստղային ոճում» անդրադարձել ենք փորձարկումների սիրահար, տաղանդավոր երգիչ եւ դերասան Ջարեդ Լետոյին:
10.

9.

8.

7.

6.

5.

4.

3.

2.

1.

Սյունե Առաքելյան