16-ամյա տղան որոնվում է որպես անհետ կորած
ՀասարակությունՈստիկանության Եղեգնաձորի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Եղեգնաձոր քաղաքի Խանջյան փողոցի 30 տան բնակիչ, 2000 թվականին ծնված Դավիթ Համլետի Զաքարյանը, ով հունիսի 4-ին, ժամը 19-ի սահմաններում, խաղալու նպատակով տնից դուրս է եկել եւ այլեւս չի վերադարձել:
Դ. Զաքարյանի արտաքին նկարագիրն է` հասակը մոտ 155 սմ, նիհարավուն կազմվածքով, դեմքը՝ օվալաձեւ, մազերը՝ շեկ, կարճ կտրած, լայն ճակատով, հաստ հոնքերով, աչքերը՝ մուգ շագանակագույն:
Հագին եղել է կապույտ տաբատ, կիսաթեւ կապույտ շապիկ, կապույտ կաշվե բաճկոն, սպորտային սեւ կոշիկներ:
Դ. Զաքարյանի վերաբերյալ որեւէ տեղեկություններ ունենալու դեպքում խնդրում են զանգահարել 1-02, 0281-2-02-02, 010-59-06-34 հեռախոսահամարներով, հայտնել ոստիկանության Եղեգնաձորի կամ մոտակա բաժին: