Ford մեքենաներից բաղկացած ամենաերկար ավտոշարասյունը համաշխարհային ռեկորդ է սահմանել (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում Ford բրենդի մեքենաներից բաղկացած ամենաերկար ավտոշարասյան համաշխարհային ռեկորդ է սահմանվել:
Ինչպես հայտնում է motor.ru-ն, ռեկորդը պաշտոնապես գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Նշվում է, որ միջոցառման կազմակերպիչն է եղել Moto-Phone ընկերությունը, որը զբաղվում է Բուլղարիայում Ford, Volvo, Jaguar և Land Rover մեքենաների վաճառքով:
Հետաքրքրական է, որ Ford-ի հին և նոր մոդելներից բաղկացած ռեկորդակիր ավտոշարասյան երկարությունը եղել է 3.2 կմ: Այն անցել է մոտ 20 կմ տարածք։
Ընդհանուր առմամբ, ավտոշքերթին մասնակցել է 2.300 մեքենա:



