Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ»


ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել «Չինարեն լեզվի խորացված ուսուցմամբ դպրոց Հայաստանում» ծրագրի մեկնարկի արարողությունը

ՀՀ նախագահի նստավայրում այսօր նախագահ Սերժ Սարգսյանի և Չինաստանի Պետական խորհրդի առաջին փոխվարչապետ Ճան Գաոլիի ներկայությամբ տեղի է ունեցել հայ և չինացի ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդմանն ուղղված կրթահամալիրի՝ «Չինարեն լեզվի խորացված ուսուցմամբ դպրոց Հայաստանում» ծրագրի մեկնարկի արարողությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը վստահություն է հայտնել, որ մեր երկրում գործող Կոնֆուցիոսի ինստիտուտն ու չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցը կվերածվեն չինական յուրատիպ մշակութային արժեքների տարածման, ապագա սերունդների միջև ազատ շփումների հաստատման ու միմյանց մշակույթների փոխճանաչելիության կարևոր հարթակների:

«Դպրոցի ստեղծման գաղափարը ես սկսել եմ քննարկել ՉԺՀ ղեկավարության հետ տարիներ առաջ և ուրախ եմ, որ անցյալ տարի Չինաստան կատարած իմ պետական այցի ընթացքում, ծրագիրն արժանացավ Նախագահ Սի Ծինփինի հավանությանը:

 Դպրոցական համալիրն ունենալու է ժամանակակից ճարտարապետական ոճ՝ պարունակելով նաև չինական ավանդական ճարտարապետության տարրեր: Վստահ եմ, որ դպրոցը կառանձնանա նաև իր տեխնիկական հագեցվածությամբ: Մեզ համար մեծապես խորհրդանշական է, որ այս կրթահամալիրը գտնվելու է ականավոր հայ մտավորական և մանկավարժ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի հարևանությամբ:

Հավատացած եմ, որ դպրոցի գործունեությունը մեծապես կնպաստի հայ հասարակության, մասնավորապես՝ երիտասարդության շրջանում չինարեն լեզվի ու չինական մշակույթի տարածմանը: Հայտնի իրողություն է, որ կայուն և հարատև միջպետական հարաբերությունների հիմքում ընկած է ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքն ու համակրանքը, որն էլ ձեռք է բերվում կրթամշակութային կապերի հետևողական ամրապնդման ու զարգացման ճանապարհով: Այն, ինչ մենք համատեղ ջանքերով այսօր իրականացնում ենք մեր չինացի գործընկերների հետ:
Շնորհակալ ենք ՉԺՀ կառավարությանն այն ան հատույց օգնության համար, որը տարիներ շարունակ ցուցաբերվում է Հայաստանին:

Հարգելի ներկաներ,

Հայ-չինական հարաբերությունները խարսխված են դարավոր բարեկամության վրա: Քսանչորս տարի առաջ մեր պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումով մենք ազդարարեցինք փոխգործակցության նոր փուլ թևակոխելու մասին՝ նպաստավոր հիմք ստեղծելով միջպետական կապերի ընդլայնման ու խորացման համար: Իսկ նախորդ տարի Չինաստան կատարած իմ պետական այցից հետո մեր հարաբերությունները բարձրացան որակապես նոր մակարդակի՝ համալրելով երկկողմ օրակարգի բովանդակությունը: Ասվածի մասին է վկայում նաև, պարոն փոխվարչապետ, Ձեր պաշտոնական այցը Հայաս տան, որն, անշուշտ, նոր խթան է հաղորդելու բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունների առաջընթացին:

Չինարեն լեզուն և չինական մշակույթն արդեն իսկ մեծ տարածում են գտել մեր երկրում Կոնֆուցիոսի ինստիտուտի հիմնադրման և գործունեության շնորհիվ: Այս կրթահամալիրի ստեղծման հիմքում ընկած է չինացի մեծանուն մտածող և փիլիսոփա Կոնֆուցիոսի հետևյալ տեսլականը. «Եթե դուք մտածում եք տարվա կտրվածքով, սերմեր ցանեք, եթե տասը տարվա կտրվածքով՝ ծառեր տնկեք, իսկ եթե հարյուր տարվա՝ կրթեք մարդկանց»,- ասել է Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: 

 

Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ»Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերում