Բիլ Քլինթոնի եղբորը ձերբակալել են հարբած վիճակում մեքենա վարելու համար
ՀասարակությունԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի կրտսեր եղբորը՝ դերասան եւ երաժիշտ Ռոջեր Քլինթոնին ձերբակալել են հարբած վիճակում մեքենա վարելու համար: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով New York Daily News-ը:
Ըստ վերլուծաբանների, այս միջադեպը կարող է «որոշակիորեն բարդացնել» ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի պայքարը Դեմոկրատական կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու ընտրվելու հարցում:
59-ամյա Ռոջեր Քլինթոնին ձերբակալել են քալիֆորնիական Ռեդոնդո-Բիչ քաղաքում: Շարժումների կոորդինացիան ստուգելու փորձից հետո նրան մեղադրել են հարբած մեքենա վարելու համար, սակայն նա հրաժարվել է թեստ անցնել: Ավելի ուշ Քլինթոնին 15 հազար դոլար գրավի դիմաց ազատ են արձակել, բայց երկուշաբթի նա ստիպված կլինի կանգնել դատարանի առջեւ:
Նախկին նախագահի եղբորը վաղուց են Քլինթոնների ընտանիքի «գլխացավանքը» կոչում: Նա պարբերական այս կամ այն միջադեպի կենտրոնում է հայտնվում: