Արևածաղկի նշանակությունը
LifestyleԸնդունված է աղջիկներին վարդեր նվիրել՝ որպես սիրո նշան։ Անշուշտ, վարդը ծաղիկների թագուհին է, սակայն երբեմն կարելի է տարբերվել և զարմացնել Ձեր սիրելիին անսպասելի ծաղկեփնջով։
Քչերն են համարձակվում աղջկան արևածաղիկ նվիրել։ Իսկ արևածաղիկն ամենաարևային ծաղիկն է՝ լավատեսության, ուրախության և բարեկեցության խորհրդանիշը։ Ծաղիկների լեզվով արևածաղիկների ծաղկեփունջը նշանակում է «Դու հրաշք ես», «Քեզ նմանը չկա», «Ես հպարտ եմ, որ ունեմ քեզ»։
Արևածաղիկների ծաղկեփունջը վառ, անմոռանալի նվեր է։ Խորհուրդ է տրվում այս ծաղիկը նվիրել արվեստի, արտասովոր մարդկանց։ Եթե ցանկանում եք բարձրացնել Ձեր սիրելիի տրամադրությունը, ներողություն խնդրել կամ դրական տպավորություն թողնել, սա լավագույն ընտրությունն է։