Ֆրանսիացին չորացած ծաղիկներից իրական չափերի կանացի քանդակներ է ստեղծում (լուսանկարներ)
LifestyleՖրանսիացի արվեստագետ Ժան- Միշել Բիհորելը ծաղիկներից զարմանալի եռաչափ քանդակներ է ստեղծում` պատկերելով կանացի գեղեցիկ մարմիններ:
Ինչպես նշում է thisiscolossal.com կայքը, փարիզաբնակ Բիհորելն աշխատանքում օգտագործել է չորացած հորտենզիաներ: Արդյունքում ստացվել են բացառիկ քանդակներ, որոնցում ներդաշնակորեն միահյուսված են ֆիզիկական ու բնական աշխարհները:
Աղբյուրը նկատում է, որ ֆրանսիացին իր մտացածին հերոսուհուն «քանդակել» է տարբեր դիրքերով, որպեսզի ցույց տա, որ կնոջ մարմինը գեղեցիկ է ցանկացած անկյունից.







