Կանայք սմարթֆոնից ավելի շատ կախում ունեն, քան տղամարդիկ
LifestyleԱյսպիսի եզրակացության են եկել գիտնականները՝ Հարավային Կորեայում անցկացված հարցումի արդյունքներում։
Գիտնականները 1236 ուսանողների միջև անցկացրել են հարցում։ Արդյունքում պարզ է դաձել, որ կանանց 52 տոկոսը օրվա ընթացքում միջինում իրենց սմարտֆոններին հատկացնում են 4 ժամ։
Տղամարդկանց ընդամենը 29,4 տոկոսն է նույնքան ժամանակ ծախսում սմարտֆոնների վրա։
Իսկ օրական 6 ժամ սմարտֆոնների վրա ծախսում են կանանց 23 տոկոսը, իսկ տղամարդկանց՝ 11%:
Գիտնականները պարզել են, որ կանայք իրենց սմարտֆոնները հիմնականում օգտագործում են Facebook և Instagram սոցկայքերից օգտվելու համար։
Այս գործողությունները կանայք անում էին ավելի հաճախ, քան զանգահարում կամ խաղում են։
Բացի այդ կանանց 37%-ը նայում էին իրենց բջջայինների էկրաններին քայլելու կամ խոսելու ընթացքում։ Ավելի վաղ գիտնականները հերքել էին տեղեկությունը այն մասին, որ գլխուղեղի քաղցկեղի և սմարտֆենների միջև կա անմիջական կապ։