Ռազմիկ Մարկոսյանն ազատվել է ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից
ՀասարակությունՎարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` Ռազմիկ Մարկոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի պաշտոնից։
Այդ մասին ՀՀ վարչապետի որոշումը տեղադրված է ՀՀ կառավարության egov.am կայքում:
Ռազմիկ Մարկոսյանը ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը զբաղեցնում էր 2002 թվականից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական է նշանակվել Գագիկ Արզումանյանը: