Արեւմտյան Հոլիվուդում փորձել են հրկիզել Քարդաշյանների ընտանեկան խանութը
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Արեւմտյան Հոլիվուդում փորձել են հրկիզել Քարդաշյանների ընտանեկան խանութը: TMZ-ը գրում է, որ ականատեսների խոսքով իրենք տեսել են մի մարդու, որը խանութի ցուցափեղկի վրա այրվող պայուսակ է նետել:

Միջադեպը կատարվել է ուշ երեկոյան:
Պայուսակը կոտրել է ապակին, սակայն հրդեհ չի բռնկվել, քանի որ պայուսակը չի վառվել:
Այս պահին ոստիկանությունը կասկածյալ չունի, իսկ Քարդաշյանների ընտանիքը դեռ ոչ մի մեկնաբանություն չի արել: