Ինչ չի կարելի անել ցնցուղ ընդունելիս
LifestyleՑնցուղ հորինողն իրական հանճար է: Մեր կյանքն անհնար է պատկերացնել առանց այս հիանալի իրի: Այն ոչ միայն մեզ մաքրում է, այլև հանգստացնում է մարմինն ու կարգավորում է մեր մտքերը:
Կան կանոններ, որոնց չհետևելու պատճառով դուք կարող եք վնասել ձեր մաշկը: ORER.am-ը ներկայացնում է այդ կանոնները:
1. Շատ երկար
Ցնցուղը պետք է լինի կարճ ու թարմացնող: Առավոտյան երկար ժամանակ ցնցուցի տաք ջրի տակ մտածելով կանգնելը լուրջ սխալ է: Այսպիսի դեպքերի հաճախակի կրկնությունը հանգեցնում է չոր մաշկի:
2. Շատ տաք
Եթե լոգանքից հետո նկատում եք, որ մաշկը կարմիր է, ապա դուք սովորել եք շատ տաք ջրով լոգանքին: Բժիշկները, ընդհակառակը, պնդում են, որ պետք է լոգանք ընդունել ձեզ հարմար ձերմաստիճանից 1-2 աստիճան սառը ջրով, որպեսզի մաշկը առողջ ու խոնավ մնա:
3. Շատ չոր
Բոլոր օճառները չորացնում են մաշկը: Այդ պատճառով պետք չէ խուսափել խոնավեցնող կրեմներ օգտագործելուց:
4. Շատ ծույլ
Միևնույն սպունգը օգտագործելը թվում է՝ նորմալ է: Սակայն իրականում երբ ամեն օր օգտագործում եք սպունգ, լվանում, քամում ու դնում լոգասենյակում, դուք այն հարստացնում եք շատ մանրէներով, քանի որ թողնում եք խոնավ իրը խոնավ վայրում: