Երիկամային անբավարարության 3 ախտանիշ
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երիկամները հեռացնում են այրան տոքսինները, ինչն էլ հանդիսանում է լավ ինքնազգացողության երաշխիքներից մեկը: Ահա թե ինչու է կարևոր արագ տարբերակել երիկամային անբավարարության ախտանիշները և կանխել դրա հետագա բարդացումը:
Երիկամային անբավարարության ախտանիշների շարքին են դասվում.
1. Ցավեր գոտկատեղի հատվածում՝ երիկամային անբավարարության դեպքում սկզբում ցավեր են լինում գոտկատեղի մի հատվածում, հետո նաև մյուսում:
2.Ինչպես նշեցինք, երիկամային անբավարարությունը հանգեցնում է արյան մեջ տոքսինների կուտակմանը, ինչն էլ առաջ է բերում մաշկի չորություն, քոր և ցան:
3. Մաշկի այտուցվածություն, ինչը նույնպես օրգանիզմում տոքսինների կուտակման նշան է: