Երևան, 19.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ» Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ» Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ» «Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ» Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»


Բոլորը՝ բանվոր, դերասան, ֆուտբոլիստ ու քահանա, Արամայիս Սահակյանին սիրում էին. Վահրամ Սահակյանը՝ հոր 80-ամյակի հանդիսության մասին

Aysor.am-ը գրում է.

Հունիսի 4-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը մարդաշատ էր, բայց պատճառը բոլորովին էլ թատրոնի խաղացանկային ներկայացումներից մեկը չէր: Այս անգամ թատրոնը համախմբել էր Արամայիս Սահակյանի ընկերներին ու գործընկերներին, նրա հանդիսատեսին: Համընդհանուր ճանաչում ու սեր վայելող հայ մտավորականի, գրող-երգիծաբանի 80-ամյակին նվիրված հանդիսությունը նախաձեռնել էին ընտանիքի անդամներն ու ընկերները:

«Քանի որ մայիս 24-ին հայրիկիս 80-ամյակն էր, ես, մայրս, ընկերներն ու բարեկամները, իրեն գնահատողները որոշեցինք հանդիսություն կազմակերպել: Հենց ծննդյան օրը չարեցինք միայն այն պատճառով, որ մայիս ամսին բոլոր թատրոններն ու համերգասրահները ծանրաբեռնված էին: Պարոնյան թատրոնի ընտրությունը կայանում է նրանում, որ այդ թատրոնի ղեկավարությունը՝ հանձինս պարոն Երվանդ Ղազանչյանի և տնօրեն Կարո Շահբազյանի, ինձ մտերիմ ու հարազատ մարդիկ են»,-Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց գրող, դերասան, թատերագիր Վահրամ Սահակյանը:

Երեկոյի իրականացման հարցում աջակցել են նաև Երևանի քաղաքապետարանն ու Մշակույթի նախարարությունը: Վ. Սահակյանի խոսքով՝ հրավիրել էին Հանրապետության բոլոր այն մտավորականներին և արվեստագետներին, ովքեր արժանի էին:

«Երկու սերնդի արվեստագետների էինք հրավիրել. ավագ սերնդի ներկայացուցիչներից Մարտին Վարդազարյանն էր, Երվանդ Երզնկյանը, Ռուբեն Մաթևոսյանը, կրտսերներից՝ Արթուր Իսպիրյանը, Արմեն Մարտիրոսյանը, Ֆորշը, Նունե Եսայանը, Ավո Խալաթյանը… Սխալմամբ հրավիրվածներ ևս կային, ովքեր չեկան և դա շատ լավ էր, քանի որ անարժեք մարդիկ չպետք է այդտեղ ելույթ ունենային»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Միջոցառումը սկսվեց 15 րոպե տևողությամբ մի ֆիլմով, որը ներկայացնում էր դրվագներ, հիշողություններ երգիծաբանի կյանքի ու գործունեության մասին:

Երեկոյի հաղորդավարներ լինելու պատասխանատու գործը վստահված էր ՀՀ ժողովրդական արտիստներ Աշոտ Ղազարյանին և Հրանտ Թոխատյանին: Բեմը ձևավորված էր երևանյան սրճարանին բնորոշ, հաղորդավար-դերասաններն էլ այս անգամ մատուցողի կերպարում էին:

«Նրանք կատակներ էին անում, հաջորդականությամբ մոտենում էին բեմ-սրճարանում հայտնված հյուրերին, նրանց հետ զրուցում ու հիշում միջադեպեր Արամայիս Սահակյանի կյանքից: Երգիչներն էլ կատարում էին Արամայիս Սահակյանի խոսքերով գրված երգերը»,-մանրամասնեց Վահրամ Սահակյանը: 

Այն հարցին, թե ներկաների մտաբերած պատմությունների մեջ կա՞ր այնպիսին, որն անծանոթ էր երգիծաբանի որդուն, ժպիտով պատասխանեց. «Անկեղծ ասած՝ ես պատմություններ լսելու մեծ սիրահար չեմ, քանի որ ինքս պատմություններ ստեղծող եմ: Այդ օրվա հիշողություններից շատերը լսել էի, շատերի մասին՝ տեղյակ չէի: Բայց կարևորն իրականում ոչ թե այդ պատմություններն էին, այլ՝ հիշատակը: Գիտեք, վստահորեն կարող եմ ասել, որ Արամայիս Սահակյանն այն մարդն էր, ում բոլորը սիրում էին: Խոստովանեմ՝ անձամբ ես թե՛ որպես ավեստագետ, թե՛ որպես սովորական քաղաքացի, չեմ կարող օգնել բոլորին, ովքեր ինձ զանգում են օգնության խնդրանքով: Օժտված չեմ այդ հատկությամբ: Եթե մեկն իմ նկատմամբ թեկուզ թեթև ինչ-որ սխալ բան արեց, ապա ես նրա հետ ամբողջ կյանքում չեմ շփվի: Շատ հայտնի մտավորականներ, արվեստագետներ կան, որոնց ես ջնջել եմ իմ կյանքից: Չեմ ասում՝ ճիշտ, կամ սխալ եմ արել, բայց հայրս այդպիսին չէր, նրան բոլորն էին սիրում: Իսկ մեր Հանրապետությունում, մեր հայկական մենթալիտետով հասարակության մեջ շատ դժվար է նման սեր ու հարգանք վայելելը: Չէ՞ որ մեզ մոտ արվեստագետներին հիմնականում չեն սիրում, չեն հարգում, ինչ ասես ասում են, կարող են նույնիսկ գռեհիկ խոսքերով վիրավորել: Բայց անժխտելի է՝ բանվոր, դերասան, ֆուտբոլիստ, թե քահանա՝ Արամայիս Սահակյանին սիրում էր»:

Մեկ ու կես ժամ տևողությամբ երեկոյին ներկա էին նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Հանդիսության տեսագրությունը մոնտաժային աշխատանքների ավարտից հետո ակնդրելու հնարավորություն կունանա նաև հեռուստադիտողը:

Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամՎալերիկ Մովսիսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճելՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Mining Armenia Forum 2026_ինԱրցախը միշտ եղել է հայկական և դիմագրավել է թշնամուն. Ավետիք ՉալաբյանՔաղաքական հետապնդումների բոլոր փաստերը պետք է ուղարկել ԵՄ ներկայացուցիչներին. Աննա ԿոստանյանԲոլորիդ սպասում ենք Գյումրու Վարդանանց հրապարակում. «Ուժեղ Հայաստան»ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն «Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանԿայուն զարգացման ցուցանիշների հավաստիությունն ու թափանցիկությունը՝ Mining Armenia Forum 2026-ի օրակարգումՍարուխանում հանդիպել են բնակիչներին․ քննարկվել են համայնքի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. Աննա ԿոստանյանՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացումԻշխանական պրոպագանդան փորձում է արդարացնել ադրբեջանցիների գործողությունները. Արմեն ՄանվելյանMining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործումՄթերքի իրացման համար հարկավոր է ներդնել մի շարք գործառույթներ. Հրայր ԿամենդատյանԵթե պատասխանատու հանքարդյունաբերող ես, ապա պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ. ԶՊՄԿ փոխտնօրեն Իշխանությունները ոտնահարում են մեր ազգային արժեհամակարգը. Արեգ ՍավգուլյանՀայաստանում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը կամաց-կամաց կավելանա․ Էնդրյու Թեյք Շատ ներդրողների ու բանկերի համար առաջնայինը G տառն է. չեղավ, ոչ մի բան չեն անի. Արմեն Ստեփանյան (տեսանյութ) Կհասնե՞ն Շիկահողի արջերը COP17-ինԻնչպե՞ս անել, որ գործակցությունն առավել արդյունավետ լինի. հանքարդյունաբերական խնդիրների քննարկում ԱԺ, տեղական և միջազգային մասնագետների հետՀայաստանում 1 միլիոն 300 հազար մարդ կանգնած է ցավալի ընտրության առաջ՝ դեղորայք գնել, թե՞ հաց. «Ուժեղ Հայաստան»Ճշմարտությունը Ամուլսարի մասին այլևս հնարավոր չէ կոծկել կամ լռության մատնել. Հրայր ԿամենդատյանԽորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ»Հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներից է և զգալի ներդրում ունի երկրի զարգացման և արտահանման ներուժի ձևավորման գործում. ՏԿԵ փոխնախարար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ»Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, բերեք այդ փաստաթուղթը ցույց տվեք. Չալաբյանը՝ Տիգրանաշենի մասին Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան