«Ամեն բան կարգին է». հիվանդանոց տեղափոխված Զառա Արամյանի ինքնազգացողությունը լավ է
LifestyleShamshyan.com-ն այսօր հայտնել է, որ սիրված հաղորդավարուհի, Հ2 հեռուստաընկերության «Համով զրույց» հաղորդաշարի հեղինակ և վարող Զառա Արամյանը տեղափոխվել է Նորք-Մարաշի սրտաբանական հիվանդանոց:
ArmLur.am-ին հաջողվեց կապ հաստատել դերասանուհու հետ` իմանալու համար` ինչպես է նրա ինքնազգացողությունը: Զառա Արամյանը հայտնեց, որ թեև մի փոքր թուլություն կա, սակայն ինքն իրեն լավ է զգում, ամեն բան կարգին է. «Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր անհանգստանում և մտահոգվում են ինձ համար: Անչափ շնորհակալ եմ նաև բուժանձնակազմին հոգատար և պրոֆեսիոնալ վերաբերմունքի համար»,- հավելեց դերասանուհին: