Տարիներ առաջ Էմբեր Հերդին ձերբակալել են նախկին ընկերուհու նկատմամբ բռնություններ գործադրելու պատճառով. ԶԼՄ-ներ
LifestyleԷմբեր Հերդի և Ջոնի Դեփի գործը դարձավ էլ ավելի խճճված այն բանից հետո, եր ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց՝ որ 2009 թվականին Էմբեր Հերդին ձերբակալել էին նախկին ընկերու՝ Տասի Վան Ռիի հանդեպ բռնություններ գործադրելու պատճառով։
Այն ժամանակ, երբ Էմբեր Հերդի ընկերուհիներից մեկը վստահեցնում է բոլորին, որ Ջոնի Դեփը իսկապես ձեռք էր բարձրացնում կնոջ վրա, մյուս ընկերուհին, ով նախկինում եղել է դերասանուհու սիրուհին՝ Տասյա Վան Ռին, բոլոր ցանկացողներին կարող է ներկայացնել ապացույցներ, որ Հերդը իրեն պարբերաբար ծեծում էր։
ԶԼՄ-ների հաղորդմամբ, Էմբերին ձերբակալել էին դեռևս 2009 թվականին Տասիի հանդեպ բռնություններ գործադրելու մեղադրանքով։ Ընկերուհիները վիճել էին միջազգային օդանավակայանում և այդ ժամանակ Հերդը նյարդային վիճակում հարվածել էր ընկերուհուն, ինչից հետո էլ դերասանուհուն ձերբակալել էին։ Իհարկե այդ ժամանակ Էմբերի համար ամեն ինչ լավ ավարտվեց, որովհետև դատախազը գործին ընթացք չտվեց, պարզաբանելով, որ դեպքը տեղի է ունեցել Վաշինգտոնում, իսկ աղջիկները բնակվում են Կալիֆորնիայում։ Բայց դերասանուհուն նախազգուշացրել էին, որ դատարանի որոշումը կարող է վերանայվել երկու տարվա ընթացքում։
Էմբերը դեռևս չի արձագանքել տարածված տեղեկություններին, սակայն կարելի է ենթադրել. որ հանրությունը պատասխանին երկար չի սպասել, քանի որ դերասանուհին արդեն սկսել է պայքարը բոլոր նրանց դեմ, ովքեր փորձում են իր անվան հետ կապված ինչ-որ բացասական բան ասել՝ վերջինս նույնիսկ դատի է տվել Ջոննի Դեփի ընկերոջը՝ մեղադրելով նրան զրպարտության մեջ։
Ինչ վերաբերում է Տասի Վան Ռիին, ապա վերջինս չի ցանկանում խառնվել ստեղծված խառնաշփոթին։ Եվ կարելի է հասկանալ ինչու, քանի որ դերասանը խանդում էր իր կնոջը նախկին ընկերուհու հանդեպ։
Պետք է նշենք, որ տեղի ունեցած միջադեպից հետո աղջիկների հարաբերությունների մեջ ոչինչ չէր փոխվել, որովհետև վերջիններս բաժանվել էին այն ժամանակ, երբ Էմբերը գնացել էր Ջոննիի մոտ, բայց նույնիսկ դրանից հետո էլ աղջիկները կարողացել էին մնալ մտերիմ ընկերուհիներ։
Հիշեցնենք, որ դերասան ամուսիններ Դեփն ու Հերդը բաժանվում են, դերասանուհին դեփին մեղադրում է իրեն ծեծելու մեջ։