Ամռան գլխավոր սանրվածքը. նորաձեւ տարբերակներ
LifestyleWnews.am-ը գրում է.
Վերցնում ենք վարսերի փնջերը եւ փաթաթում դրանք. հենց սա է ամռան ամենանորաձեւ սանրվածքներից մեկը, որին ականատեսը եղանք Paul Smith, Alberta Ferretti, J. W. Anderson եւ մյուս հայտնի դիզայներների ցուցադրություններում։
Չնայած պարզությանը՝ նման հարդարումը բավականին էֆեկտիվ է ինչպես լողափային, այնպես էլ երեկոյան կերպարների հետ։

Որպեսզի վարսերն այնպիսի տեսք ստանան, ասես դրանց վրա աշխատել է պրոֆեսիոնալ ոճաբանը, անհրաժեշտ է օգտագործել տեքտուրային միջոցներ։ Դրանք վարսերին տալիս են անհրաժեշտ նրբություն, մտածված անխնամություն։
Altuzarra եւ Public School -ի ցուցադրության կերպարները ստանալը հեշտ է. անհրաժեշտ է երկու կողմից վերցնել փնջեր, փաթաթել դրանք եւ վերջում միավորել իրար.






