Տարվա ամենանորաձև կինը Բեյոնսեն է (ֆոտո, տեսանյութ)
LifestyleԱմերիկյան երգչուհի Բեյոնսեն հայտարարվել է տարվա ամենանորաձև կինը Ամերիկայի մոդելյերների խորհրդի (CFDA) ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ։
Այդ օրվա համար երգչուհին հագել է Givenchy-ի կոստյում և լայն սև գլխարկ։
Բեյոնսեի համար յուրահատուկ է եղել այն, որ մրցանակի դափնեկիրը վաղօրոք հայտնի չի եղել։ Անգամ լուրեր են շրջել, որ այդ մրցանակին արժանանալու է ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման։ Բեյոնսեն չի ներկայացել մրցանակաբաշխությանը ընդհուպ մինչև մրցանակը իրեն հանձնելը։
Իր խոսքում Բեյոնսեն շնորհակալություն է հայտնել իր մորը և տատիկին, ովքեր օգնել են նրան նորաձևության հարցում ճաշակ ձևավորել։ Նա խոստովանել է, որ իր կարիերայի սկզբում մայրն է զբաղվել իր հագուստների հարցով։
Ամերիկայի մոդելյերների խորհրդի մրցանակները շնորհվում են ամերիկյան դիզայներներին պրոֆեսիոնալ ձեռքբերումների համար։ Հատուկ ուշադրության է արժանանում «Նորաձևության խորհրդանիշ» մրցանակը, որը տրվում է շոու-բիզնեսի ներկայացուցիչներին։

