World Plus Size 2016-ի մասնակիցները նկարահանվել են լողազգեստներով (ֆոտոշարք)
LifestyleMs. Top of the World Size 2016 մրցույթի մասնակիցները մասնակցել են Սունիշ լճի ափին տեղի ունեցած երեկույթին՝ Լատվիայում գտնվող Laguna House հյուրանոցում: Հայտնի է, որ հենց այդտեղ է տեղի ունենալու գեր աղջիկների գեղեցկության մրցույթի եզրափակիչը:
Մրցույթին մասնակցողները լողազգեստով էին հանդես գալիս, ինչը շատերի համար այնքան էլ հեշտ առաջադրանք չէր:
«Ճիշտն ասած, ամենից շատ ես վախենում էի հենց լողազգեստով ֆոտոսեսիայից: Դա ինձ համար շատ մեծ մարտահրավեր էր»,- խոստովանել է Լատվիայի ներկայացուցիչ Տատյանա Մացկեվիչը:
Մրցույթին տարբեր երկրներից 10 կին է մասնակցում, իսկ նրանց հագուստի չափը 44-ից 46 է:









