58-ամյա տղամարդու սպանության քրեական գործով երկու անձ է հետախուզվում
ՀասարակությունՈստիկանության Էրեբունու բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերի մեղադրանքով հետախուզվում են Երևանի Էրեբունի թաղամասի բնակիչներ՝ 1990 թ. ծնված Արարատ Նիկողոսյանը և 1993 թ. ծնված Արտաշես Չիչոյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ովքեր որևէ տեղեկություն ունեն Արարատ Նիկողոսյանի և Արտաշես Չիչոյանի գտնվելու վայրի մասին խնդրում ենք դիմել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել 010-45-02-02, 1-02 հեռախոսահամարներով:
Տեղեկատու անձի գաղտնիությունը երաշխավորվում է: