Մենդելեևի պարբերական աղյուսակի նոր տարրերից մեկն անվանվել է հայազգի գիտնականի պատվին
ՀասարակությունՏեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը Մենդելեևի պարբերական աղյուսակի 118-րդ տարրն առաջարկել է անվանակոչել «օգանեսոն»՝ ի պատիվ հայազգի գիտնական Յուրի Հովհաննիսյանի:
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, հայտնի են դարձել նաև 113-րդ, 115-րդ և 117-րդ տարրերի առաջարկվող անունները:
113-րդ տարրը կոչվելու է «նիպոնիում», 115-րդը՝ «մոսկովիում» (Մոսկովյան շրջանի պատվին) և 117-րդը՝ «տենեսենիում»: 113-րդ տարրի անվանումն առաջարկել են ճապոնացիները, ովքեր և հայտնաբերել են այն, իսկ 115-րդ,117-րդ և 118-րդ տարրերի անունները՝ ռուս և արտասահմանցի գիտանականների խումբը:
Տարրերը պաշտոնական անվանումներ կստանան 2016թ. նոյեմբերին: