Արագ թեստ. գտիր քեզ ծառի վրա
LifestyleՓիփ Ուիլսոնի այս թեստը սկզբում հանձնարարվում էր միայն դպրոցականների. սրա միջոցով որոշում էին, թե ինչպես էին երեխաները հարմարվում կոլեկտիվին: Սակայն ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ այն աշխատում է նաև մեծահասակների դեպքում: Չնայա, որ այն հասարակ թեստ է, այն օգնում է ճշգրիտ կերպով հասկանալ էմոցիոնալ վիճակը և դիրեքը հասարակության մեջ:
Զննեք նկարը. ամեն մարդ ունի իր տրամադրությունն ու զբաղմունքը, նրանցից ո՞րն եք Դուք:
ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ
1, 3, 6 և 7 դիրքերն ընտրում են նպատակասլաց մարդիկ, ովքեր գիտեն ինչ են ցանկանում և չեն վախենում խնդիրներից:
Եթե դու ընտրել ես 2, 11, 12, 18 և 19 դիրքերից մեկը, ապա դու ընկերասեր մարդ ես, ով միշտ պատրաստ է օգնել մտերիմներին:
4 դրիքը նշանակում է, որ դու կյանքի կայուն դիրքով մարդ ես, սակայն հույս ունես, որ հաջողության կհասնես առանց դժվարություններ հաղթահարելու:
5-րդ համարի մարդը երևում է, որ հոգնած է: Դու չունես կենսական ուժ (համենայն դեպս հիմա):
9-րդ համարի ընտրությունը խորհրդանշում է երջանիկ ու կենսուրախ մարդու: Դու սիրում ու կարողանում ես ուրախանալ:
13 և 21 համարներն ընտրում են փակ մարդիկ, ովքեր ունեն ներքին անհանգստություն և վախեր:
8 համարի մարդին նույնպես փակ մարդիկ են, նրանք սիրում են երազել: Օտար մարդկանց ցույց չեն տալիս իրենց ներաշխարհը:
10 և 15 համարների ընտրությունը ցույց է տալիս, որ դու գտնվում ես քո տեղում: Դու քեզ հարմարավետ տեղում ես զգում, դու ապրում ես քեզանով և կարողանում ես հարմարվել կյանքի պայմաններին:
14-րդ դիրքը նշանակում է, որ դու հակված ես ներքին ճգնաժամի: Մի ամաչիր օգնություն խնդրել:
20-րդ դիրքն ընդրում են բարձր ինքնագնահատականով մարդիկ: Դու ցանկանում ես առաջնորդ լինել՝ այն էլ հեղինակավոր առաջնորդ:
16-րդ մարդն ինչ-որ մեկի հետ սերտ հարաբերությունների մեջ է գտնվում, իսկ 17-րդը իրեն սիրված ու լավ մարդկանցով շրջապատված է զգում:
Աղբյուր` Inchuzem.am
