Իրանում ֆուտբոլիստին որակազրկել են դեղին տաբատով լուսանկարվելու համար (լուսանկար)
LifestyleTert.am–ը գրում է.
Իրանում դարպասապահ Սոշա Մականիին կես տարով հեռացրել են ազգային առաջնության հանդիպումներից այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել է լուսանկար, որում 29-ամյա ֆուտբոլիստը դեղին տաբատով է,- տեղեկացնում է «The Guardian»-ը:
Հաղորդվում է, որ դարպասապահը հրաժարվել է ներկա լինել էթիկայի կոմիտեի նիստին՝ չնայած ստացած հրավերին:
Հունվարին տեղեկացնում էին, որ Մականին ձերբակալվել է այն բանից հետո, երբ սոցիալական կայքերում էր հայտնվել կանանց հետ լուսանկարը, ովքեր չէին կրում փարանջա:
