Մաշկի մելանոմայի վիրահատական բուժման ժամանակակից մոտեցումները, կանոններն ու տեսակները
ՀասարակությունԱյսօր «Մոսկվայի տանը» «Մելանոմայի արդի խնդիրները» թեմայով անցկացվող համաժողովի շրջանակում քննարկվեցին ու մասնագետների կողմից ներկայացվեցին մելանոմայի՝ չարորակ ուռուցքի ախտորոշման, կանխարգելման ու բուժման վերաբերյալ տարբեր մոտեցումներ: Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչ պետք է արվի, երբ կա հաստատված կասկածելի խալ:

Ինչպես իր խոսքում նշեց բ.գ.թ. Ա. Գ. Բադալյանը, առաջին հերթին պետք է արվի բիոփսիա՝ սափրիչ բիոփսիա ( հարթ խալի դեպքում) կամ դակիչ բիոփսիա (հորիզոնական աճ ունեցող խալի դեպքում): Ըստ զեկուցողի՝ Հայաստանում մելանոմայի վիրաբուժական միջամտությունները բավական էֆեկտիվ են, սակայն հայ բժիշկները պետք է վստահեն ավելի մեծ միջազգային կազմակերպություններին, ինչը կլինի ի նպաստ մեր բժիշկների և հիվանդների: