Ահա, թե ինչպես եմ անցկացնում գիշերները. հայ տաղանդավոր նկարչի նոր լուսանկարը
LifestyleShabat.am-ը գրում է.
ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում ապրող ու ստեղծագործող հայազգի նկարիչ Տիգրան Ձիթողցյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հերթական գլուխգործոցի լուսանկարը՝ գրելով. «Ահա, թե ինչպես եմ անցկացնում գիշերները»։
Երեսունիննամյա նկարիչը, ով մեծ ճանաչում է ձեռք բերել կանացի գերիրական դիմանկարների շնորհիվ, հավելել է, որ տվյալ կադրը ֆիքսվել է իր մասին վավերագրական նոր ֆիլմի նկարահանումների ժամանակ:
Նշենք, որ Տիգրան Ձիթողցյանը ծնվել է Երևանում։ Նկարել սկսել է 5 տարեկան հասակից։ Առաջին անհատական ցուցահանդեսն ունեցել է 10 տարեկանում՝ Հենրիկ Իգիթյանի առաջարկով, որտեղ ներկայացրել է շուրջ 102 յուղաներկ նկարներ, որոնք ցուցադրվել են նաև Իսպանիայում, Ռուսաստանում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում։
