Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը 5-րդ ծոռն է ունեցել. նրա թոռ Այսուլթան Նազարբաեւը դուստր է ունեցել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Վրա է հասել կյանքիս լավագույն օրը, եւ ես ուզում եմ այդ ուրախությունը կիսել ձեզ հետ: Երեկ գիշեր իմ հիանալի կինն աղջիկ է լույս աշխարհ բերել: Առաջնեկի սպասումն իր հուզումներով չի կարող համեմատվել աշխարհում ոչ մի բանի հետ»,- գրել է նախագահի թոռը Facebook-ում: Այսուլթանը Ղազախստանի փոխնախագահ Դարիգա Նազարբաեւայի որդին է: Ղազախստանի նախագահը, որն ամռանը կդառնա 76 տարեկան, 3 դուստրերի հայր է եւ ունի 8 թոռ: