Սիգուրնի Ուիվերը ճանաչվել է «Տարվա կին». Glamour (ֆոտո)
LifestyleGlamour ամսագիրը շնորհել է 2003 թվականին հիմնադրված Glamour Awards-ի մրցանակները տարբեր ոլորտներում գործող հայտնի կանանց։ Այդ մասին նշվում է հրատարակչության պաշտոնական կայքում։
Մրցանակների հանձնման արարողությունը կայացել է Լոնդոնում, հունիսի 7-ին։ Միջոցառման կարմիր գորգի վրա են հայտնվել շոու-բիզնեսի և կինոյի բազմաթիվ աստղեր և այլ հայտնի անձինք։
Այս անգամ «Տարվա կին» մրցանակը բաժին է հասել Սիգուրնի Ուիվերին։ Իրենց ոլորտներում ծավալած գործունեության համար մրցանակների են արժանացել Little Mix խումբը, դերասանուհի Ռիզ Ուիզերսփունը, Սոֆի Թերները, Նաոմի Հարիսը, Քրիսթեն Ռիտերը, Էլիզաբեթ Բենքսը և այլոք։
Դերասանուհի Սյուզան Սարանդոնը արժանացել է «Ոգեշնչող» տիտղոսին, իսկ Տարվա տղամարդ է ճանաչվել Ջեյմս Նորտոնը։


