Ֆրանսիացի 60-ամյա թոշակառուն իրականացրել է մոդել դառնալու երազանքը (լուսանկարներ)
Lifestyletert.am-ը գրում է.
Ֆրանսիացի թոշակառուն ապացուցում է, որ երբեք ուշ չէ նպատակներն ու երազանքներն իրականացնելու համար:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, 60-ամյա Ֆիլիպ Դյումային հաջողվել է իրագործել իր ողջ կյանքի երազանքը և մոդել դառնալ համացանցում իր լուսանկարները հրապարակելուց հետո:
Փարիզում բնակվող տղամարդն իր մոդելային լուսանկարներն imgur կայքում հրապարակել է 7 ամիս առաջ` 360 000 դիտման արժանանալով:
Իր լուսանկարներին կից նա գրառել էր. «Թոշակի անցած, բայց ոչ շարքից դուրս եկած`վերջին անգամ փորձելով հասնել մոդել դառնալու երազանքի կատարմանը»:
Պատկերացում չունենալով, թե ինչպիսի արձագանք կունենա իր գրառումը`այժմ նա նկարահանվում է մի շարք գովազդային արշավներում և առաջարկներ է ստացել Getty-ից և Joop! Homme-ից:
Մինչ այժմ ֆրանսիացին աշխատել է գովազդային մարքեթինգի ոլորտում:




