Մոսկվայի մետրոյով ամեն օր 9 մլն բնակիչ է երթևեկում. 11 ուշագրավ փաստ Ռուսաստանի մասին
Lifestyletert.am-ը գրում է.
Business Insider-ն ուշագրավ փաստեր է ներկայացրել Ռուսաստանի մասին` ընդգծելով երկրի տարբերություններն այլ գերտերությունների նկատմամբ:
1.Ռուսաստանի մակերեսը կազմում է 17 մլն քառ. կմ, մինչդեռ Պլուտոնի մակերևույթը կազմում է 16.6 մլն քառ. կմ:
2.Ռուսաստանում 9 ժամային գոտի կա:
3.ՌԴ-ն սպանությունների թվով կրկնակի գերազանցում է ԱՄՆ-ին:
4.Ռուսները շաբաթական 2 անգամ ավել լիկյոր են օգտագործում, քան ամերիկացիները:
5.Ռուսաստանին է բաժին ընկնում բարձր հարստացված ուրանի համաշխարհային պաշարների մեկ երկրորդը:
6.ՌԴ-ն աշխարհում 5-րդ վտանգավոր երկիրն է լրագրողների համար` Իրաքից, Ֆիլիպիններից, Սիրիայից և Ալժիրից հետո:
7.Մոսկվայի մետրոյով ամեն օր 9 մլն բնակիչ է երթևեկում, որն ավելին է, քան Լոնդոնի և Նյու Յորքի մետրոյի ցուցանիշները միասին:
8.Ողջ աշխարհի քաղցրահամ ջրի պաշարների 1/5-ը գտնվում է Բայկալ լճում:
9.ԱՄՆ-ն 1869-ին 7.2 մլն դոլարով Ալյասկան գնել է Ռուսաստանից:
10.ՌԴ 20 ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը կազմում է 227 մլրդ դոլար:
11.Կապաչի լճի ափին կանգնելիս ստացած ճառագայթման չափաբաժինը բավական է մարդուն սպանելու համար: