ԼՂ շփման գծում հարաբերական հանգստությունը պահպանվել է
ՀասարակությունՂարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում անցնող գիշեր պահպանվել է հարաբերական հանգստություն: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ ասվում է. «Հունիսի 9-ի լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգստություն: Կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդի կողմից խախտվել է հրաձգային զինատեսակներից:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածությունը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»: