Թողարկվել են Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի մետաղադրամները (ֆոտո)
LifestyleԲրազիլական մետաղադրամ հատող կազմակերպությունը սկսել է թողարկել Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի հուշադրամները: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը։
Խաղերը խորհրդանշող մետաղադրամները ոսկուց, արծաթից, ոսկեջրված բրոնզից և բրոնզից են: Օլիմպիական խաղերի ջահով մետաղադրամը թողարկվել է 50 օրինակով (մոտ 2600 ԱՄՆ դոլար) և կշռում է 17,7 գրամ: Արծաթե մետաղադրամներն թողարկվել են 2000 օրինակով:
Ոսկեջրված բրոնզե (55 ԱՄՆ դոլար) և բրոնզե մետաղադրամները կշռում են 24 գրամ և ընդհանուր առմամբ թողարկվել են 8000 օրինակով:
Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-ից 21-ը' 17 օրերի ընթացքում, աշխարհի 206 երկրից մոտ 10,500 մարզիկներ կմրցեն 306 մեդալների հավաքածուների համար: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջանում' Կոպակաբանայում, Մարականայում, Դեոդորոյում և Բարայում գտնվող 33 մարզական կառույցներում:
Այս պահի դրությամբ Հայաստանն ունի օլիմպիական 27 ուղեգիր:

