ՄՈՏԻՎԱՑԻԱ. ԱՌԱՆՑ ՈՏՔԻ ՄՈԴԵԼՆ ԻՐ ԿԵՆՍԱՍԻՐՈՒԹՅԱՄԲ ՎԱՐԱԿՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՆ (PHOTO)
LifestyleԲրազիլուհի Պաուլան 19 տարեկան էր, երբ ավտովթարի ենթարկվեց, արդյունքում աղջիկը զրկվեց ձախ ոտքից:
«Ես ունեի երկու տարբերակ` կամ ողջ կյանքում ինձ դժբախտ զգալ կամ շնորհակալ լինել , որ, ընդհանրապես, ողջ եմ մնացել»,-խոստովանում է նա:
Պաուլայի ընտրությունն ակնհայտ է: Մինչ ավտովթարը աղջիկը մոդել էր և նա որոշում է շարունակել զբաղվել սիրելի գործով նաև դրանից հետո:
Անցել է երկու տարի, Պաուլան ոչ միայն հաջողակ մոդել է , ով ապրում է հագեցած կյանքով , նաև` սոց ցանցերի աստղ` նրա հետևորդների թիվն անցնում է 800 000-ը:
Բրազիլուհին իսկական մոտիվացիա է ոչ միայն առողջական խնդիրներ ունեցող մարդկանց համար. նրա կենսասիրությունն ու չհանձնվելու կարողությունը վարակում է բոլորին:











