Միլիոնատեր ծնողները «լողում են» փողերի օվկիանոսում (ֆոտոշարք)
LifestyleRichParentsofInstagram (Instagram-ի հարուստ ծնողները) էջը հայտնի է դարձել սոցցանցում և իր վրա է սևեռել միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը։
Նկարներում կարելի է տեսնել շքեղ ավտոմեքենաներ, մասնավոր ինքնաթիռներ, թանկարժեք դիզայներական իրեր և հսկայական քանակությամբ թղթադրամներ։
Այս նկարները իր էջում տեղադրում է նույն տղամարդը, ով արդեն հայտնի է դարձել լոնդոնյան հարուստ երիտասարդության մասին պրոյեկտով։
«Այո, հարուստ ծնողները կարող են լինել նույնիսկ ավելի վատ, քան երեխաները։ Սակայն նրանք կարող են իրենց թույլ տալ պարծենալ իրենց հարստությամբ, քանի որ վաստակել են այն իրենց ծանր աշխատանքով», -մեկնաբանել է իր պրոյեկտը հեղինակը։











