Բրազիլացին պատրաստվում է հեռացնել կողոսկրերից 4-ը՝ Քեն տիկնիկին նմանվելու համար (լուսանկարներ, տեսանյութ)
LifestyleTert.am-ը գրում է.
Բրազիլացի Մաուրիցիո Գալդին, ով ճանաչում է ձեռք բերել հանրահայտ Քեն տիկնիկին նմանվելու իր փորձերով, մտադիր է վիրահատական միջամտության օգնությամբ հեռացնել իր կողոսկրերից 4-ը, որպեսզի ավելի շատ նմանվի Քենին:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, այդ նպատակով պլաստիկ վիրահատությունների 28-ամյա սիրահարը Բրազիլիայից հասել է Միացյալ Նահանգներ, որտեղ բժիշկները հրաժարվել են այդ վիրահատությունից` նշելով, որ այն վտանգի տակ կդնի երիտասարդի կյանքը:
Սակայն Գալդին վստահ է, որ տվյալ վիրահատությունը չանելու դեպքում ինքը երջանիկ չի լինի: Նա արդեն 8 անգամ պառկել է վիրահատական սեղանին: Վերջերս նա տեղեկացրել է, որ Բրազիլիայում արդեն գտել է մի բժշկի, ով համաձայնել է հեռացնել նրա կողոսկրերից 4-ը:
Քենի նմանակը պատմել է, որ հանրահայտ տիկնիկին կրկնօրինակելու ցանկությունն իր մոտ առաջացել է դեռ մանկուց:





