Ավստրալիայում կենգուրուն «սիրահարվել է» խոզին (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Ավստրալիայի Ալիս-Սփրինգս քաղաքի մերձակայքում բնակվող արտասովոր «զույգին» հայտնաբերել է Սիդնեյում սովորող ասպիրանտ Ռայան Ֆրեյզերը:
Ինչպես գրում է The Daily Mail-ը` արու կենգուրուն իրեն ընկերուհի է ընտրել խոզին, և տեղացիների խոսքով, արդեն մեկ տարի է կենդանիները «սիրային կապի» մեջ են:
Ֆրեյզերը արտասովոր զույգի կապվածությունն ու սերը ներկայացրել է ուշագրավ ֆոտոշարքով, որում, ինչպես երևում է, կենդանիներն իսկապես մեծ սեր են տածում միմյանց նկատմամբ և գրկախառնվում են:
Լուսանկարչին հաջողվել է ֆիքսել անգամ նրանց զուգավորման պահը: Խոզի տերը պատմել է, որ բազմիցս փորձել է բաժանել կենդանիներին, սակայն դա նրան չի հաջողվել:



