Առօրյա առարկաներից ստեղծված զգեստներ. հայ զարդանկարիչ Էդգար Արտիսի նոր գործերը` ֆոտոշարքով
LifestyleShabat.am-ը գրում է.
Հայազգի զարդանկարիչ Էդգար Արտիսը շարունակում է զարմացնել իր երկրպագուներին` ներկայացնելով թղթե արվեստի գլուխգործոցների իր նոր հավաքածուն:
Տաղանդավոր նկարիչը զգեստների նորարար էսքիզներ է ստեղծում` օգտագործելով ոչ միայն թուղթ ու մատիտ, այլև առօրյա առարկաներ, ինչպես օրինակ` ծաղկաթերթիկներ, լուցկու հատիկներ, փետուրներ, օճառ և այլն:
Այս անգամ Էդգարը որոշել է իր մոդելներին ուտելիքներից պատրաստված զգեստներ «հագցնել»: Իր նոր էսքիզներում զգեստները նախագծելու համար նկարիչն օգտագործել է մրգեր, բանջարեղեն, կոնֆետներ, շոկոլադ, պանիր, եգիպտացորենի հատիկներ: Ուշագրավ գործերը ֆոտոշարքով ներկայացնում է AdMe.ru-ն:














