Մաշկի սև կետերից ազատվելու հեշտ միջոց
LifestyleWnews.am-ը գրում է.
Մաքուր և առանց սև կետերի մաշկ բոլորն են ցանկանում ունենալ: Նույնիսկ անընդհատ դեմքը մաքրելու և խնամելու դեպքում ի հայտ են գալիս սև կետեր, որոնք բոլորիս նյարդայնացնում են:
Սովորաբար ավելորդ ճարպերի արտազատումը հորմոնալ խախտումների պատճառ կարող է լինել, որը սովորական երևույթ է դեռահասների, հղիների մոտ, ինչպես նաև ցիկլի ժամանակ:
Չենք կարող չնշել նաև սննդային ազդեցությունը: Արագ ուտեստները, ինչպես նաև՝ վատ կոսմետիկ միջոցների օգտագործումը, նույնպես կարող են հանգեցնել այս խնդրին:
Wnews.am-ը ներկայացնում է մի միջոց, որը կօգնի ազատվել սև և սպիտակ կետերից:
Ձեզ անհրաժեշտ է մի փոքր աղ, ատամի մածուկ և հին ու վնասված ատամի խոզանակ:
Աղն ու մի փոքր ատամի մածուկը խառնեք, ապա խոզանակի միջոցով ստացված խյուսը քսեք այն հատվածներին, որտեղ սև կետեր կան:
2 րոպե զգուշորեն տրորեք, ապա լվացեք սովորական ջրով, այնուհետեւ, մի բաժակ գոլ ջրի մեջ թրջեք լաթի մի կտոր, ապա կտորը դրեք խնդրահարույց հատվածներին, թողեք 10 վայրկյան, ապա հանեք, գործողությունը կրկնեք 2 անգամ:
Վերջում քսեք խոնավեցնող քսուկ։