Ուսումնական զորամասերում ընթանում են ավարտական քննություններ
ՀասարակությունՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության պլանի համաձայն` զինված ուժերի ուսումնական զորամասերում անցկացվում են ամփոփիչ ավարտական քննություններ:
Զինված ուժերի համապատասխան ծառայությունների եւ ուսումնական զորամասերի հրամկազմի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովներն ստուգում են ուսումնական փուլի ընթացքում անձնակազմի ստացած գիտելիքներն ու կրտսեր հրամանատարների ձեռք բերած հմտությունները:
Հրետանային ուսումնական զորամասերից մեկում անցկացվող ավարտական քննությունների շրջանակում անհատապես ստուգվել եւ գնահատվել են կուրսանտների` կրտսեր հրամկազմի պատրաստության ծրագրով եւ մարտական պատրաստության նորմացույցներով նախատեսված տեսական եւ գործնական գիտելիքները:
Ավարտական քննությունները հաջողությամբ հանձնած ու հրետանու ջոկերի հրամանատարների ու զորատեսակի մասնագետների որակավորում ստացած կուրսանտները շուտով կհամալրեն զինված ուժերի հրետանային ստորաբաժանումները եւ ուսումնական զորամասում ստացած գիտելիքներով եւ հմտություններով կնպաստեն զինված ուժերի մարտունակության ամրապնդմանը: