Արմեն Մալխասյանն ազատվել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի պաշտոնից
ՀասարակությունՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մալխասյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այդ մասին լուրն Արմենպրեսի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Արմեն Մալխասյանն անցել է թոշակի: