19-ամյա զինծառայող Կամո Մարտիրոսյանի մահվան գործով 4 մեղադրյալ կա
Հասարակությունnews.am-ը գրում է.
19-ամյա ժամկետային զինծառայող Կամո Մարտիրոսյանի մահվան գործով 4 մեղադրյալ է ներգրավված: Այս մասինNEWS.am-ին հայտնեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մերի Ալավերդյանը:
Փաստաբանը նշեց, որ մեղադրյալների մեջ նաեւ շարքային զինծառայողներ կան, չի բացառվում, որ մեղադրյալների թիվն ավելանա:
Նշենք, որ դեպքի առթիվ քրգործ է հարուցվել ՀՀ ՔՕ 110 հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելը: Զինծառայողի հարազատները վստահ են, որ նա ինքնասպանություն չի գործել:
Կամո Մարտիրոսյանը մահացել է մարտի 14-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հրազենային վնասվածքի հետեւանքով: Նա մահացել է Տավուշի մարզում, մարտական դիրքում: