Տղամարդու բնավորությունը` ըստ սիրելի կենդանու
Lifestyleshabat.am-ը գրում է.
Եթե ձեր զուգընկերը սիրում է խոշոր, ագրեսիվ շների, նա բավականին խիստ ու պահանջոտ կլինի, սակայն նաև բավականին ուշադիր ձեր հանդեպ։
Փոքրիկ շների սիրահարները շատ նուրբ են վարվում կանանց հետ և հարաբերությունների կենտրոնում են դնում իրենց զուգընկերուհուն։
Եթե ձեր տղամարդը խնամում է ձկների, ապա նրա ներաշխարհը բավականին ընդարձակ է։ Նա հակված է ինքնավերլուծության։ Այնպես որ, եթե դուք նրա կյանքում քաոս ստեղծեք, նա կա՛մ կվերադաստիարակի ձեզ, կա՛մ կհեռացնի իր կյանքից։ Ձեզ ավելի ազատ և ինքնուրույն կզգաք կատուների սիրահարի կողքին։ Այսպիսի տղամարդուց պետք չէ մեծ ուշադրություն ակնկալել։ Հաստատաբար նա չի համաձայնի նաև իր ամբողջ ժամանակը նվիրել ձեզ։ Սակայն հարաբերությունների սկզբում նա անկրկնելի կլինի, ռոմանտիկ ու խենթ արարքներն անպակաս կլինեն։ Եթե ձեր տղամարդը էկզոտիկ կենդանիների սիրահար է, ապա նա էքստրվագանտ է, յուրօրինակ և սիրում է բոլորից տարբերվել։ Ձեր հարաբերություններում նա կցանկանա ստանձնել գլխավորի դերը, սակայն միշտ չէ, որ կխոստովանի դա։